Իտալիայի ափային պահպանությունը մոտ 1000 փախստական է փրկել Լիբիայի ափերին
Իտալիայի ափային պահպանությունը մեկ օրում մոտ 1000 մարդ է փրկել Սիցիլիայի նեղուցում, հայտնում է Вести-ն։
Ընդհանուր անցկացվել է 3 գործողություն, որոնց մասնակցել են ռազմական և առևտրային նավեր։
Ափային պահպանության հրամանատարությունը ահազանգ է ստացել Լիբիայի ափերի մոտ։ Որոշվել է այնտեղ ուղարկել նավեր։
Ռազմական նավը փրկել է 22 մարդ, իսկ «Քեյփ Բոն» առևտրային նավը՝ 235 փախստական։ Եվս 2 խումբ փախստականներ՝ ավելի քան 500 մարդ, գտնվում են 2 գերմանական առևտրային նավերի վրա։










