Ղազախստանում Գիորգիևյան ժապավենների դեմ արշավ է սկսվել
Մի խումբ ղազախ ակտիվիստներ Գիորգիևյան ժապավենը անվանելով «գաղութարարության խորհրդանիշ» կոչ են արել այն փոխարինել բաց կապույտ ժապավեններով՝ երկրի դրոշի գույնին համահունչ, գրում է gazeta.ru-ն:
Գեորգիևյան ժապավենների գործածումը՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդանիշ, իրականում խորհրդանշում է «ցարական Ռուսաստանի ժամանակներում Ղազախստանի գաղութացումը»,- ասել է շարժման ղեկավար Բոտագոզ Զարիկխանկիզին «Радио Азаттык»-ի եթերում:
Ակտիվիստները նամակ են ուղարկել Ալաթիի քաղաքապետ Ահմետջան Եսիմովին, որտեղ նրան խնդրում են չկազմակերպել Գեորգիևյան ժապավենների բաշխումը:










