Հրվ. Կորեայի նախագահը չի այցելի Մոսկվա՝ Հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն հրաժարվել է մասնակցել Ռուսաստանում մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնել են երկրի արտգործնախարարությունից:
Այնուամենայնիվ, Սեուլը Մոսկվա կգործուղի նախագահի արտաքին հարցերով հատուկ խորհրդական և Կորեայի ազգային ժողովի պատգամավոր Յուն Սան Հյոնին, գրում է ТАСС գործակալությունը:
Արտգործնախարարությունից հայտնել են, որ Յուն Սան Հյոնի այցը կնպաստի երկու երկրների 25 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց հետագա զարգացմանը:
Այն մասին, թե ինչու նախագահն ինքը չի այցելում ՌԴ, այլ փոխարենն ուղարկում է իր հատուկ խորհրդականին՝ չի նշվում:
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն










