Անցել են ժամանակները, երբ Վաշինգտոնը շահագործում էր այդ տարածաշրջանը. Օբաման՝ Լատինական Ամերիկայի առաջնորդներին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պանամայում անցկացվող գագաթաժողովին Լատինական Ամերիկայի ղեկավարներին վստահեցրել է, որ անցել են ժամանակները, երբ Վաշինգտոնը շահագործում էր այդ տարածաշրջանը, գրում է The Washington Times-ը:
«Մենք հարգանքով ենք վերաբերում մեր երկրների միջև տարբերություններին»,-ասել է Օբաման:
«Տարածաշրջանում անպատիժ միջամտություն ենթադրող մեր քաղաքականության օրերն անցել են»,-հայտարարել է նա, որի արդյունքում արժանացել է լսարանի բուռն ծափահարություններին:
Օբաման կոչ է արել ղեկավարներին հարգել ժողովրդավարական սկզբունքները, այդ թվում՝ լսել հանրային բանավեճերը և հարգել մյուսների տեսակետները:










