Պատմական իրողություն՝ Նեապոլում. Գրիգոր Լուսավորչի մասունքը վերադարձվեց եկեղեցի

18:50 • 11.04.15

Հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Նեապոլի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցու մասունքարունում 1600-ական թվականներից պահվող գանգը այսօր հանդիսավոր արարողությամբ վերադարձվեց եկեղեցի ու ներկայացվեց հանրությանը: Հայոց առաջին կաթողիկոսի գանգը հազարամյակներ ի վեր պահվել է հատուկ տարածքում՝ մասունքարանում, գողության հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով:

 

«Սա իրոք մեծ պատմական իրողություն է, որը կարծում եմ շատ լուրջ ներդրում է ոչ միայն քրիստոնեական ավանդույթների պահպանման, այլև այդ գործում հայ ժողովրդի ունեցած ավանդն ու ներդրումը ամրագրելու հարցում: Ես շատ եմ կարևորում այս միջոցառումը ու հպարտ եմ, որ այստեղ եմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Viva Cell-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յրիկիյանը, ով բազմաթիվ այլ հյուրերի հետ Նեապոլ էր ժամանել միջոցառմանը մասնակցելու նպատակով:

 

Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեցում կայացած հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծին Տանն Կիլիկո կաթողիկոսը, Նեապոլի քաղաքապետը, արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեն, հասարակական ու քաղաքական գործիչներ Հայաստանից, Սփյուռքից, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրնեից: Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն էր, ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվեց բարձրագույն եկեղեցական պարգևով՝ Անանիա Շիրակացի շքանշանով: