Մայիսյան գյուղից անհետացած երկու աղջիկների որոնումները շարունակվում են
Արմավիր մարզի Մայիսյան գյուղի բնակչությունը ոստիկանության հետ համատեղ փնտրում է գյուղից անհետացած երկու 21 –ամյա աղջիկներին: Նրանցից մեկն անհետացել էր երեք օր առաջ, մյուսը` ապրիլի 6-ին:
Tert.am-ի հետ զրույցում գյուղապետ Եսայի Մովսիսյանը մանրամասնեց. «Գիշեր-ցերեկ ման ենք գալիս, ոչ մի խաբար, տեղեկություն չունենք: Ժամը ութին տանից դուրս է գնացել ու ոչ մի տեղեկություն չկա: Ոչ տանեցիք տեղեկություն ունեն ոչ մի բան, ոչ էլ անախորժություն է եղել տանը, որ թողել ,գնացել են»:
Աղջիկների անուն-ազգանուններն են Խանախանյան Ռուզաննա և Տոնոյան Մարիամ:
Գյուղապետի հաղորդմամբ` երկու աղջիկները համադասարանցիներ են եղել, սակայն դպրոցն ավարտելուց հետո առանձնապես շփում իրար հետ չեն ունեցել:
Եսայի Մովսիսյանը նկատեց, որ բացառվում է նրանց ինչ-որ երիտասարդների հետ փախած լինելը և հավելեց, որ աղջիկներից մեկի մոտ նկատվում են հոգեկանն առողջության հետ կապված խնդիրներ:










