Ամերիկյան 3 օդանավակայանում ճամփորդները 1 տարվա ընթացքում 76 000 դոլարի մանրադրամ են թողել

11:25 • 11.04.15

ԱՄՆ-ի 3 օդանավակայաններում ուղևորները մեկ տարվա ընթացքում շուրջ 76 000 դոլարի մանրադրամ են թողել, գրում է ТАСС գործակալությունը:

 

Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում, Լա Գուարդիայում և Նյու Ջերսի նահանգում գտնվող Նյուարկ օդանավակայանում ուղևորները հիմնականում իրենց գրպանի մանրադրամները թողել են թռիչքից առաջ ուղևորների ստուգման անցակետերում:

 

Այդ անցակետերում ուղևորները ստիպված են լինում հանել իրենց գրպանի մետաղադրամները, որից հետո թողնում են դրանք անցակետի մոտ:

 

ԱՄՆ-ի բոլոր օդանավակայանները միասին վերցրած՝ ուղևորների թողած գումարը կազմել է 675 000 դոլար: