Պատմական պահ. Օբաման և Կաստրոն միմյանց ձեռք են սեղմել

13:25 • 11.04.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կուբայի Նախարարների խորհրդի և Պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն միմյանց ձեռք են սեղմել Պանամայում Ամերիկաների 7-րդ գագաթաժողովի բացման արարողության ընթացքում, գրում է rosbalt.ru-ն։

 

Ընդ որում՝ նշվում է, որ երկու պետությունների առաջնորդների զրույցը «չի կրել առարկայական բնույթ»։

 

Ինչպես հայտնել են Սպիտակ տանը՝ այսօր հնարավոր է երկու երկրների առաջնորդների բանակցությունների անցկացում։ Նման մակարդակով կապեր երկու երկրների միջև չեն եղել վերջին կես դարում։

 

Այժմ կողմերը խորհրդատվություններ են անցկացնում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և Վաշինգտոնում և Հավանայում դեսպանություններ բացելու վերաբերյալ։