Քուրդ անջատողականները կրակ են բացել թուրք զինվորականների ուղղությամբ, կա 4 տուժած
Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները կրակ են բացել թուրք զինծառայողների ուղղությամբ, վիրավորվել է 4 զինծառայող, ասվում է թուրքական գլխավոր շտաբի հայտարարությունում, փոխանցում է РИА Новости-ն։
«Ահաբեկչական անջատողական կազմակերպության անդամները կրակ են բացել մեր ուղղությամբ։ Հարձակումը կասեցվել է, մեր զինծառայողներից 4-ը վնասվածքներ են ստացել։ Այդ շրջան են ուղարկվել ինքնաթիռ, ռազմական ուղղաթիռներ և ցամաքային զորքերի ստորաբաժանումներ։ Բախումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում։










