Siemens-ը հայտարարել է, որ պատժամիջոցների պատճառով իր բիզնեսը 2 անգամ կրճատվել է ՌԴ–ում
Siemens ընկերության բիզնեսը Ռուսաստանում պատժամիջոցների պատճառով երկու անգամ կրճատվել է, չնայած նրան, որ ընկերությանը կշարունակի հավատարիմ մնալ պատժամիջոցների թելադրանքներին, այնուամենայնիվ, գտնում է, որ անհրաժեշտ է երկխոսություն սկսել:
Այս մասին ընկերության ղեկավար Ջո Կեզերը հայտարարել է Bild am Sonntag գերմանական թերթին տրված հարցազրույցում:
«Ռուսաստանի հետ բիզնեսը, ընդհանուր առմամբ մեծապես տուժել է, կրճատվելով երկու անգամ», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, ընկերությունն աջակցում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ գործադրվող պատժամիջոցները:










