Ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո Անկարայում Վատիկանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

17:05 • 12.04.15

Անկարայում Վատիկանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը` խոսելով Հայոց ցեղասպանության մասին. տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։


Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն է»։


Պարբերականը նշում է, որ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի այսօրվա հայտարարությունը շոկային ազդեցություն է ունեցել պաշտոնական Անկարայի վրա։


Թուրքիայի արտաքին քաղաքականության պատասխանատուներն այժմ գրավոր տեքստ են պատրաստում։ Մինչ այդ Անկարայում Վատիկանի դեսպանը կանչվել է ԱԳՆ։