Բեռլինը դեմ է Վլադիմիր Պուտինի մասնակցությանը G7-ի գագաթնաժողովին
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դեմ է արտահայտվել Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությանը G7-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի 2015- հունիսին Բավարիայում:
Ինչպես գրում է Корреспондент-ը` Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքը մեջբերում է գերմանական Welt am Sonntag պարբերականը:
«Մեր շահերից չի բխում Ռուսաստանի երկարատև մեկուսացումը, սակայն Ղրիմի անօրինական միակցումից հետո մենք չենք կարող պարզապես ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունեցել և գործերը վարել սովորականի պես», - հայտարարել է Շտայնմայերը:
Նրա խոսքով` Մեծ ութնյակի ձևաչափին հնարավոր կլինի վերադառնալ միայն Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերի իրականացումից հետո:
G7-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինին հրավիրելու նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Բունդեսթագում «ձախականների» խմբակցության առաջնորդ Գրեգոր Գիզին, ում խոսքով՝ առանց Ռուսաստանի հակամարտությունը կարգավորել հնարավոր չի լինի:










