Բրազիլիայում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվել

23:59 • 12.04.15

Բրազիլիայի բոլոր խոշոր քաղաքներում կիրակի բողոքի ցույցեր են տեղի ունենում` ընդդեմ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության: Ինչպես հաղորդում է ТАСС-ը` ցուցարարները փողոց են դուրս եկել երկրի 26 նահանգի 14 վարչական կենտրոնի փողոցներում, ինչպես նաև դաշնային մայրաքաղաք Բրազիլիայում:

Ցույցերի մասնակիցները դատապարտում են բացահայտված լայնածավալ կոռուպցիան, որում ներգրավված են եղել Petrobras պետական նավթագազային ընկերության, խոշոր շինարարական ընկերությունների  նախկին ղեկավարները, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դաշնային ոստիկանությունը, որը հետաքննում է կոռուպցիայի մասին հնչեղ գործը, կարծում է, որ հանցավոր ֆինանսական համակարգի մասնակիցները մոտ 1 մլրդ դոլար են յուրացրել: