Եգիպտոսում հզոր պայթյուն է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքում

20:51 • 12.04.15

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող ոստիկանական բաժանմունքում: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Associated Press-ին հղումով:

Reuters գործակալության փոխանցմամբ` աղբյուրները  հաղորդում են երկու զոհի մասին:  Իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ տեղի բնակիչներից առնվազն 30-ը տուժել են:

Պայթյունը տեղի է ունեցել Հյուսիսային Սինայ նահանգի Էլ-Արիշ քաղաքում: Հաղորդվում է, որ ռումբը պայթել է մեքենայում: