Նիդեռլանդներում 75 գերմանացի զբոսաշրջիկներ կռվի են բռնվել ոստիկանների հետ

16:09 • 12.04.15

Գերմանիայի 75 քաղաքացիներ ձերբակալվել են Նիդեռլանդների Ռենեսե կոչվող հանգստավայրում ոստիկանների հետ ծեծկռտուք հրահրելու համար, գրում է rg.tu-ն:


Ծեծկռտուքն սկսվել է երբ գերմանացի զբոսաշրջիկներից մեկը գարեջրատներից մեկում գարեջրի բաժակը նետել է գետնին և կոտրել այն, բղավել է և այնուհետև հրաժարվել է գնալ  ոստիկանական բաժանմունք:


Զբոսաշրջիկը և մյուս ընկերները, ովքեր նույնպես սթափ չեն եղել, սկսել են հրմշտել դեպքի վայր ժամանած ոստիկաններին:


Միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ, կասկածյալների ձեռքից խլել են կապի բոլոր միջոցները։ Ծեծկռտուքի ժամանակ գարեջրատան այցելուներից ոմանք տեսանկարահանել են կռիվը։ Այժմ ոստիկանությունը փնտրում է նրանց, որպեսզի վկայություն տան սույն քրեական գործով։


Գարեջրատան տերն այժմ հաշվում է վնասները հատուցում պահանջելու համար, քանի որ ծեծկռտուքի ժամանակ կոտրվել և վնասվել են աթոռներ, բաժակներ և այլ գույք: