ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրում է Դոնբասին զենք մատակարարելու մեջ
ՆԱՏՕ-ն մեղադրում է Ռուսաստանին Դոնբասին զենք մատակարարելու մեջ: Այս մասին հաղորդում է Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը՝ հղում կատարելով դաշինքի ներկայացուցչին, ով ցանկացել է անանուն մնալ:
«Մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից անջատողականների նկատմամբ աջակցությունը՝ անձնակազմի վերապատրաստման, սարքավորումների և զորքերի տրամադրման տեսքով»,-ասել է ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել են, որ ՌԴ զորքերը ներկա են Ուկրաինայի հարավ-արևելքում, սակայն ռուսաստանյան պաշտպանության նախարարությունը մշտապես հերքել է այդ տեղեկությունները պահանջելով նման հայտարարությունների ապացույցներ:










