Ամերիկացի ռեփեր Նելլին ձերբակալվել է թմրանյութերի համար
Ամերիկացի ռեփեր Նելլին (Nelly) ձերբակալվել է ապրիլի 11-ին Թենեսիում՝ իր մոտ մարիխուանա ունենալու համար, հայտնում է TMZ կայքը՝ ոստիկանությանը հղումով:
Նելլիի ավտոբուսում նաև հայտնաբերվել է զենքերի գաղտնարան: Ինչպես նշվում է, ոստիկանությունը կանգնեցրել է այն ավտոբուսը, որով ռեփերը հյուրախաղերի էր մեկնել միայն այն պատճառով, որ մեքենայի վրա չի եղել տրանսպորտի նախարարության կողմից տրամադրվող հատուկ կպչուն պիտակը:
Ոստիկանը ավտոբուսի սրահում մարիխուանայի ուժեղ հոտ է զգացել և որոշել է հետախուզել այն:
Բացի մարիխուանային և զենքերի գաղտնարանից գտնվել է նաև անհայտ նյութով փաթեթ, որը հետագայում պարզվել է՝ մետամֆետամին է եղել:
Զենքի ապօրինի տիրապետման համար մեղադրանքը առաջադրվել է ավտոբուսի մեկ այլ ուղևորի՝ Բրայան Ջոնսին:










