Սյունիքում ավտոմեքենան մոտ 50 մետր գլորվել է ձորը, կան տուժածներ

09:22 • 12.04.15

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 11-ին՝ ժամը 19.07-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Ներքին Հանդ գյուղից դեպի Մ-17 միջպետական ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Նիսան» մակնիշի 551 SU 51 պ/հ (վարորդ` Գ. Հ., ծնվ. 1970 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել հարակից ձորը (մոտ 50 մետր):


Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` վարորդը և ուղևոր Դ. Գ.-ն (ծնվ.1985 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ:


Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: