Վատիկանի Սբ Պետրոս տաճարում Հռոմի պապն այսօր պատարագ կմատուցի` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

09:01 • 12.04.15

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 11-ին, կմատուցվի պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


Պատարագին ուղիղ միացումով կարող եք հետևել Tert.am-ում:


Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել:


Պատարագին մասնակցելու են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա  կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։