Սաուդյան Արաբիայի զինուժը ընդհանուր առմամբ 500 ապստամբ է ոչնչացրել Եմենում
Եմենում շիա գրոհայինների դեմ Սաուդյան Արաբիայի զինվորական գործողությունների մեկնարկից ի վեր արդեն 500 ապստամբ է սպանվել, ինչպես գրում է CNN-ը, այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության պաշտոնյա գեներալ Ահմեդ Ասիրին:
Նա հայտնել է, որ իրենց կողմից իրականացվող գործողությունները թույլ չեն տվել գրոհայիններին շարժվել դեպի հարավային Եմեն:
Եմենի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 385 քաղաքացիական անձինք սպանվել են, ևս 342-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ընդ որում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները մատնանշում են, որ Եմենում, ընդհանուր առմամբ, կան 348 սպանվածներ և 2191 վիրավորներ, ովքեր և՛ քաղաքացիական և՛ զինվորական անձինք են:











