Հիլարի Քլինթոնը կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին (տեսանյութ)

08:34 • 13.04.15

ԱՄՆ նախկին առաջին տիկին, այնուհետ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը որոշել է մասնակցել 2016թ. կայանալիք նախագահական ընտրություններին, այս մասին հայտնել է անձամբ Քլինթոնը Facebook-ում, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Ամերիկացիներին յուրաքանչյուր օր անհրաժեշտ է մեկը, ով կպաշտպանի նրանց շահերը, և ես ցանկանում եմ լինել այդ մարդը։ Եվ դուք կարող եք անել ավելին, քան պարզապես անցնել կողքով։ Դուք կարող եք գնալ առաջ և լինել առջևում։ Քանի որ երբ ընտանիքն ուժեղ է, Ամերիկան է ուժեղ»,- գրել է Քլինթոնը։

 

Նրա օգնական Ջոն Պոդեստան հայտնել էր, որ Քլինթոնը պատրաստվում է քարոզարշավը սկսել Այովա և Նյու Հեմփշիր նահանգներից։

 

Նրա նախընտրական արշավը կարող է դառնալ ամենաթանկարժեքը պատմության մեջ։ Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ նախկին պետքարտուղարը և նրա կողմնակիցները մտադիր են հավաքել մոտ 2.5 մլրդ դոլար։