Ebay-ում Կարապի լճի ջուր է վաճառվում, որի մեջ մտել էր Քանյե Ուեսթը

14:51 • 13.04.15

Ebay.com առցանց խանութի կայքում այսօր առավոտյան տեղադրվել է հայտարարություն, որտեղ վաճառվում է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված Կարապի լճի ջուր՝ այն պատճառով, որ դրա մեջ անցած գիշեր համերգի ժամանակ ցատկել է հանրահայտ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը:

 

Ապրանքի սկզբնական գինը սահմանվել է 100 դոլար, իսկ առաքման համար՝ 6 դոլար հավելավճար:

 

Հիշեցնենք, որ անցած գիշեր Երևանի Կարապի լճի մոտ հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, անվճար համերգ է տվել երևանցիների համար: