Մայիսյան գյուղի աղջիկները հայտնաբերվել են, նրանցից մեկը` ատոմակայանի հարակից տարածքից
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղից անհետացած երկու 21-ամյա աղջիկները ապրլիլի 11-ի երեկոյան հայտնաբերվել են: Tert.am-ին տեղեկացրեց Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը:
Վերջինիս խոսքով` ավելի շուտ անհետացած աղջիկը` Մարիամ Տոնոյանը, հայտնաբերվել է քեռու տանը, իսկ մյուսը` Ռուզաննա Խանախանյանը` ատոմակայանի հարակից տարածքում` ձեռքին բանջար:
«Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է արգելված տարածքում, հարցաքննվել, ապա հանձնվել հարազատներին: Ինքը մոլորված է եղել` գնալով բանջար հավաքելու»,- մանրամասնեց գյուղապետը։










