Պետք է անենք ամեն ինչ, որ երբևէ չկրկնվեն 100 տարի առաջ տեղի ունեցած ջարդերը. ԵԽԽՎ նախագահ
Մենք պետք անենք ամեն ինչ, որ երբևէ չկրկնվեն 100 տարի առաջ տեղի ունեցած ջարդերը. ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին՝ անդրադառնալով 100 տարի առաջ հայերի հետ տեղի ունեցածին:
«Առաջին աշխարհամարտից հետո մեր նախնիներին հաջողվեց կանգնեցնել պատերազմը, բայց չհաջողվեց ապահովել խաղաղություն: Երկրորդ աշխարհամարտից հետո մեր նախնիններն ի խուսափումն վայրագությունների կրկնության, ստեղծեցին Եվրոպայի խորհուրդը: ԵԽ-ն մարդու իրավունքների, ժողովրդավարության վրա խարսխված կազմակերպություն է: Ցավոք, մեզ չհաջողվեց կանխարգելել լուրջ հակամարտությունները, որ տեղի ունեցան մայրցամաքում, բայց անցյալից դասեր պետք է քաղել»,- ասաց նա:
Ըստ նրա՝ եթե չենք կարող հաշտվել անցյալի հետ, չենք էլ կարողանա խաղաղ ապագա կառուցել: «Քաղաքական գործիչների պարտավորությունն է կանխարգելել ապագայում հակամարտությունների ի հայտ գալը, իսկ դրա համար պետք է հիշել անցյալը: 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք կմեկնարկեն, շատ կարևոր են անցյալը հիշելու առումով, որպեսզի հիշենք, տուրք մատուցենք բոլոր նահատակների հիշատակին, որոնք զոհվեցին, գալ ընդհանուր հայտարարի, որպեսզի գալիք սերունդները չտեսնեն նման ջարդեր: Կարևոր է, որ մեզան ում լինի փոխադարձ հարգանք»,- եզրափակեց ԵԽԽՎ նախագահը:
Ի դեպ, նա անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների հարցին և նշեց, թե Սահմանադրական բարեփոխման ընտրության համար կարևոր է ապահովել մեծամասնության ընդհանուր տեսակետ «Չնայած որ դժվար է լիարժեք միակարծություն ապահովել, բայց համակարծությունը կարևոր է: Ինչպիսի ընտրություն էլ կատարվի, որ ուղղությամբ էլ կայանա՝ կարևոր է, որ ծառայի երկրին»,- ասաց նա:










