Միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից. Սերժ Սարգսյան. panorama.am

18:16 • 13.04.15

«Միայն այն առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից, որոնք Ֆրանցիսկոս Պապի պես գնահատում են բարոյական արժեքներն ու դրանք վեր դասում աշխարհաքաղաքական շահերից: Չճանաչված ցեղասպանությունը վտանգ է համայն մարդկության համար»,–Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագից  անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է կիսել իտալական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:


Այս մասին գրում է panorama.am կայքը։ 


Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Պապի դիրքորոշումը՝ «իրերն իրենց անուններով» կոչելու համար նաև Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ՝ նշելով. «Մեկ միլիարդ հետևորդ ունեցող եկեղեցու առաջնորդի բառերը չեն կարող ուժեղ ազդեցություն չունենալ»: