Պուտինը կհանդիպի Աբասի հետ՝ պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորման հեռանկարները քննարկելու համար

10:21 • 13.04.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կանցկացնի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, ով աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում։

 

Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ «բանակցությունների ընթացքում առաջնորդները կքննարկեն ռուս-պաղեստինյան հարաբերությունների հիմնական հարցերը, կդիտարկեն դրանց հետագա զարգացման ուղիները», փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Պետությունների ղեկավարները հատուկ ուշադրություն կդարձնեն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ընթացիկ իրավիճակին, կքննարկեն պաղեստինա-իսրայելական խնդիրը։