Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ, ով կարևորել է Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանումը

15:51 • 13.04.15

շ«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում այսօր  տեղի է ունեցել  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ»  կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: Հանդիպման ընթացքում  երկուստեք կարևորվել են  Հայաստանում տնտեսական ոլորտի զարգացման հեռանկարները և այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:  Այս մասին հաղորդում է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունը:


Դեսպան Միլսն ընդգծել,  որ իր և դեսպանատան առաջնահերթություններից է Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանումը և ՀՀ-ում ներդրումային դաշտի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին աջակցությունը:


Հանդիպման մասնակիցները վստահություն են  հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներն ու նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն:


Հանդիպման ընթացքում արծարծվել են ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական մարտահրավերների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին   և մի շարք այլ կարևորագույն հարցերին առնչվող հարցեր:


Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ դեսպանատան Քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, «Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը, կուսակցության մամուլի խոսնակ, վարչության անդամ Անժելա Խաչատրյանը և Երիտասարդական միության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը: