Ռուսաստանում ադրբեջանցիների միջև դանակահարություն է տեղի ունեցել, կան տուժածներ
Արյունալի դանակահարություն է տեղի ունեցել ՌԴ Զելենոգրադ քաղաքի սրճարաններից մեկի մոտ։ Վիճաբանությունից հետո 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով։ Նշվում է, որ և՛ տուժածները, և՛ հարձակվողներն ադրբեջանցիներ են, գրում է НТВ-ն։
Զելենոգրադի ոստիկանությունը պարզում է վեճի հանգամանքները։ Ըստ տեղեկությունների՝ կիրակի առավոտյան հիվանդանոց է տեղափոխվել 3 տուժած, նրանք աշխատում են տեղի շինարարական ընկերությունում։
Իրավապահներն արդեն պարզել են կասկածյալների անունները, հարուցվել է քրեական գործ։










