Իսպանիայում ձերբակալվել է Իտալիայի 100 ամենավտանգավոր հանցագործներից մեկը

16:40 • 13.04.15

Իսպանիայում ձերբակալվել է Իտալիայի 100 ամենավտանգավոր հանցագործներից մեկը՝ Լուչո Մորոնեն, հայտնում է Корреспондент-ը։

 

«Կամորա» ամենահզոր քրեական կազմակերպության առաջնորդներից մեկը հետախուզման մեջ էր գտնվում 2010-ից, երբ դատապարտվել էր ավելի քան 4 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի վաճառքի համար։

 

2013-ին դատարանը նրան հեռակա դատապարտել էր ևս 20 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի անօրինական շրջանառության նպատակով կազմակերպություն ստեղծելու համար։

 

Հանցագործը ձերբակալվել է Բենալմադենա վայրում՝ Նեապոլից փոխանցված գումարները հանելու համար փոստային բաժանմունք գնալիս։