ԱՄՆ-ում 3-ամյա տղան կրակել և սպանել է 1-ամյա երեխայի

13:47 • 13.04.15

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում երեք տարեկան տղան կրակել և սպանել է մեկ տարեկան երեխայի, հայտնում է Associated Press-ը:

 

Երեխան նկատել է սեղանին դրված զենքը և սկսել խաղալ դրանով՝ կրակելով մեկ տարեկան երեխայի գլխին: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

 

Նշվում է նաև, որ դժբախտության պահին տանը մեծահասակ է գտնվել: Այն մասին, թե երեխաներն արդյոք արյունակցական կապ ունեն՝ չի նշվում:

 

Տանը գտնվող մեծահասակին մեղադրանք կառաջադրվի: Նման դեպքերն առաջին անգամ չէ, որ հայտնվում են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

 

Դեկտեմբերին Այդահո նահանգում մի երեխա մոր պայուսակից վերցրել էր զենքը և խաղ անելով կրակել մոր վրա, վերջինս մահացել էր:

 

Իսկ Թենեսի նահանգում 4 տարեկան երեխան կրակել էր ոստիկանապետի օգնականի կնոջ վրա և սպանել նրան: