WikiLeaks-ը մեղադրել է Հիլարի Քլինթոնին (լուսանկար)
Գաղտնի նյութերի հրապարակմամբ զբաղվող հանրահայտ WikiLeaks կազմակերպությունը Twitter սոցկայքում մեղադրել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին իրենց պատկերանշանը գողանալու համար:
«Հիլարի Քլինթոնը գողացել է Twitter-ի համար արված մեր օրիգինալ պատկերանշանը»,- մեջբերում է կազմակերպության «թվիթը» gazeta.ru-ն:
«Թվիթի» հեղինակը տեղադրել է իրենց կազմակերպության ու Քլինթոնի «գողացած» տարբերանշաններն ու առաջարկել համեմատել դրանք:
Այնուհետև աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ նախկին պետքարտուղարը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մասին:











