Հայաստանում երկրաշարժ է գրանցվել. ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ

08:08 • 14.04.15

Սույն թվականի ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 00:41-ին (Գրինվիչի ժամանակ՝ 20.41-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.310 և արևելյան երկայնության 45.130:


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:


Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: