Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի արտգործնախարարները ժամանել են Վրաստան

11:47 • 14.04.15

Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի արտգործնախարարները պաշտոնական այցով գտնվում են Վրաստանում, որտեղ մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ կունենան, հայտնում է newsgeorgia.ru-ն՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։

 

«Հատկանշական է, որ սա այդ պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին համատեղ այցն է Վրաստան»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Ընդ որում՝ նշվում է, որ տվյալ այցը «ևս մեկ հաստատուն աջակցության դրսևորում է գործընկերներին»։

 

Այսօր նախարարները կհանդիպեն Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլիի հետ, որից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս։

 

Արտասահմանցի հյուրերը կհանդիպեն նաև նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի և ընդդիմության ներկայացուցիչների հետ։