Հիլարի Քլինթոնին չեն ճանաչել Օհայո նահանգի ռեստորաններից մեկում (լուսանկար)
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և բուրիտո մեքսիկական ուտեստի սիրահար Հիլարի Քլինթոնին չեն ճանաչել Օհայո նահանգի ռեստորաններից մեկում, գրում է gazeta.ru-ն:
Քլինթոնը և իր աշխատանքային խումբը ժամանել են նահանգի Մոմի քաղաք՝ նախընտրական քարոզարշավի համար: Նրանք որոշել են ճաշել Chipotle ռեստորանում, որտեղ նրանց ո՛չ հաճախորդները և ո՛չ աշխատողները չեն ճանաչել:
New York Times թերթի լրագրողներից մեկը տեղեկանալով, որ նախկին պետքարտուղարը ճաշել է այնտեղ, զանգահարել է ռեստորան և հարցրել այցի մասին, սակայն ռեստորանի տերը ցավով նշել է, որ չի ճանաչել բարձրաստիճան տիկնոջը և բաց է թողել նրա հետ շփվելու հնարավորությունը:
Ռեստորանի տեսանկարահանումները դիտելիս հայտնի է դարձել, որ Քլինթոնն արևային ակնոցներ է կրել, ինչի համար էլ նրան ընդունել են որպես սովորական հաճախորդ:











