Ահաբեկիչներն Իրաքում շարունակում են կորցնել իրենց դիրքերը. Պենտագոն
ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենն այսօր հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակում են կորցնել իրենց դիրքերն Իրաքում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Իսլամիստներն Իրաքում կորցրել են վերահսկողությունը մոտ 8-9.6 հազար կմ տարածքի նկատմամբ, և նրանց դիրքերը հետ են քաշվել հարավ և արևմուտք: Ահաբեկիչներից ազատագրվել է Զումմար քաղաքը, Մոսուլի ամբարտակը և Սինջար լեռը»,- ասել է նա:










