Կրասնոյարսկի երկրամասում 3-ամյա երեխան ընկել է չորրորդ հարկից և գնացել զբոսնելու
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքի բարձրահարկ շենքերից մեկի չորրորդ հարկից 3-ամյա երեխա է ընկել ցած և վեր կենալով՝ գնացել զբոսանքի, գրում է Interfax.ru-ն:
Միջադեպով արդեն հետաքրքրվել են քննիչները: Ոստիկանության տվյալներով՝ նրանք հարցուփորձ են արել հարևաններին, ովքեր պատմել են, որ բակում նկատել են թեթև հագնված և միայնակ զբոսնող երեք տարեկան երեխայի:
Պարզվել է, որ երեխան գտնվել է տանը՝ մոր զուգընկերոջ հետ, ապա գնացել է պատշգամբ և ընկել է 4-րդ հարկից: Միջադեպից հետո շտապօգնության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և բուժօգնություն ցուցաբերել նրան:
Ինչպես նշվում է՝ երեխան ստացել է չնչին վնասվածքներ և սալջարդ:










