Մոսկվայի բնակիչը 100.000 ռուբլի է պահանջում McDonald's-ից՝ վնասված մատի համար
Մոսկվայի բնակիչը 100.000 ռուբլի է պահանջում McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցից՝ իր վնասված մատի համար, գրում է ТАСС գործակալությունը:
Մոսկվայի Խորոշևսկի շրջանային դատարանից հայտնել են, որ հայցվորը բարոյական փոխհատուցում է պահանջում ռեստորանների ցանցից իր վնասված մատի համար:
Տղամարդը վնասել է մատը, երբ փորձել է տեղաշարժել ռեստորանի աթոռներից մեկը, և վնասված գույքի պատճառով՝ կորցրել է եղունգը:
Նա նաև նշել է, որ ռեստորանի աշխատակիցներից ոչ ոք իրեն չի փորձել օգնություն ցուցաբերել՝ ասելով, որ «դա հաճախորդի խնդիրն է»:
Նախնական լսումները տեղի կունենան ապրիլի 27-ին:










