Իսլամիստները 1 տարում 2.000 կին են առևանգել Նիգերիայում

11:01 • 14.04.15

Իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը 2014-ին Նիգերիայում առնվազն 2.000 կին և աղջիկ է առևանգել, հայտնում է Аmnesty International իրավապաշտպան ընկերությունը։

 

Ինչպես փոխանցում է Интерфакс-ը՝ զեկույցում, որը նվիրված է իսլամիստների կողմից 219 աշակերտուհիների առևանգման 1-ամյակին, նշվում է, որ իրականում «դժվար է գնահատել, թե որքան մարդ է առևանգվել»։

 

2014թ. ապրիլի 14-ին «Բոկո Հարամը» հարձակում էր գործել Նիգերիայում դպրոցի վրա և առևանգել 219 աշակերտուհու։ Մայիսին խմբավորումը տեսանյութ էր տարածել, որում աղջիկներից մոտ 100-ը մուսուլմանական հագուստով Ղուրան են կարդում։ Դրանից հետո աղջիկների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։