Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան չի կորցնի իր կարևորությունը. Եվրախորհրդարանի պաշտոնյա

12:56 • 14.04.15

Եվրախորհրդարանի ղեկավարի տեղակալ Անտոնիո Տայանին անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի` վաղը կայանալիք քվեարկությանը, տեղեկացնում է «Ակօս»-ը։

 

 «Մենք ոչ թե ներկա, այլ նախկին Թուրքիային ենք պատժում։ Եթե նույնը թուրքերի դեմ տեղի ունենար, նրանց վնաս հասած լիներ, նույնը կանեինք նաև նրանց համար։ Թուրքիան, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, չի կորցնի իր կարևորությունը»,-ասել է նա։

 

Հայոց ցեղասպանությունը 1987 թվականին պաշտոնապես ճանաչած Եվրոպայի խորհրդարանը 2015 թվականի մարտի 13-ին ԵՄ անդամ երկրներին կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։