Թուրքիայում ՌԴ քաղաքացի կին մահապարտ ահաբեկիչ է հետախուզվում
Թուրքիայի ոստիկանությունը հետախուզում է Ռուսաստանի քաղաքացի, կին ահաբեկիչ Պատիմատ Աբդուլհամիդովային, տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը։
Ստամբուլի ոստիկանություն է դիմել նրա եղբայրը՝ Հաջիմուրադ Հաջիևը, ու հաղորդել, որ քույրը պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել Թուրքիայում։
Թուրքական ոստիկանությունն աշխատանքի խստացված ռեժիմի է անցել։
Հունվարին մեկ այլ մահապարտ ահաբեկիչ իրեն պայթեցրել էր Ստամբուլի պատմական Սուլթանահմեթ շրջանում։ Ահաբեկչության հետևանքով զոհվել էր մեկ ոստիկան, ևս մեկը վիրավորվել էր։
Այդ ահաբեկչության հեղինակը ևս Ռուսաստանի քաղաքացի էր եղել՝ Դաղստանից։ Նրա ամուսինը կռվում է Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների կազմում։










