Սպանվել է Եմենում «Ալ-Կաիդայի» առաջնորդներից մեկը

21:40 • 14.04.15

«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է իր Եմենում խմբավորման առաջնորդներից մեկի` Իբրահիմ ալ-Ռուբաիշի մահվան մասին:

Ինչպես հաղորդում է  Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, ալ-Ռուբայիշը, ենթադրաբար, մահացել է ամերիկյան անօդաչուի հարվածի հետևանքով:

Տարեսկզբին ալ-Ռուբաիշը կոչ էր արել իր կողմնակիցներին ահաբեկչություններ  կազմակերպել Ֆրանսիայում` «պայմանավորված վերջին տարիներին ԱՄՆ-ի թուլացմամբ»: