Բարսելոնայում Germanwings-ի օդանավի վթարի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել

18:44 • 15.04.15

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ ներկա է գտնվել Germanwings  ավիաընկերության А320 վթարված օդանավի ուղևորների հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը` հուշարձանը բացվել է Բարսելոնայի Էլ Պրատ օդանավակայանում, որտեղից մարտի 24-ին ինքնաթիռն օդ էր բարձրացել` ուևորվելով Դյուսելդորֆ:

Բացման արարողության ժամանակ Իսպանիայի ԱԳ նախարարին են միացել Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նախարարները մեկ րոպե լռությամբ հարգել են վթարի զոհերի հիշատակը և ծաղկեպսակներ դրել հուշարձանի մոտ:

Հիշեցնենք, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող օդանավը վթարի էր ենթարկվել   Ֆրանսիական Ալպերում, որի հետևանքով մահացել էին բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները: