Ավստրալիայի պաշտպանության նախարարը եթերում չի կարողացել հիշել ԻՊ-ի առաջնորդի անունը
Ավստրալիայի պաշտպանության նախարարը հարցազրույցի ընթացքում չի կարողացել հիշել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարի անունը, գրում է Agence France-Press-ը Twitter-ի իր էջում։
Քևին Էնդրյուսին մի քանի անգամ խնդրել են նշել ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի անունը, սակայն նա բոլոր դեպքերում խուսափել է ուղղակի պատասխանից:
«Դա մի մարդ չէ, դրանում խառնված են շատերը, և մենք պետք է ոչնչացնենք նրանց բոլորին», — փորձել է պատասխանից խուսափել նախարարը:
Լրագրողն ի վերջո ասել է. «Դուք պատասխանատվություն եք կրում ավստրալացի տղամարդկանց ու կանանց վտանգավոր առաքելության ուղարկելու համար, և ես զարմանում եմ, որ դուք անգամ ԻՊ առաջնորդի անունը չեք կարողանում ասել»:
Ավսրալիայի պաշտպանության նախարարը կողմ է արտահայտվում Իրաքում ավստրալական զինվորական զորակազմն ավելացնելուն:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, 2014-ի ընթացքում զգալի տարածքներ է գրավել Սիրիայի և Իրաքի շրջանում և խալիֆայություն է հռչակել:










