Չինաստանը կոչ է արել Դալայ-լամային հրաժարվել Տիբեթի անկախության մասին պատրանքներից

12:21 • 15.04.15

Չինաստանը կոչ է արել Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամային «մի կողմ դնել իր պատրանքները» Տիբեթի ապագա ինքնավարության մասին, գրում է gazeta.ru-ն:

 

«Դալայ-լամայի և նրա աջակիցների համար միակ խելամիտ տարբերակը ճանաչելն է, որ Տիբեթը հնագույն ժամանակներից եղել է Չինաստանի մաս, հրաժարվել Չինաստանը բաժանելու պլաններից և դադարել ձգտել Տիբեթի անկախությանը»,- ասված է Չինաստանի կառավարության պաշտոնական հայտարարության մեջ:

 

Չինաստանի կառավարությունը նշում է, որ Դալայ-լամայի շուրջ համախմբվող անձինք հետապնդում են Տիբեթի անկախության քաղաքական նպատակներ և ունեն սենտիմենտալ կապվածություն հին թեոկրատական ֆեոդալ կարգին: