Ներգաղթյալներ տեղափոխող նավի վթարման հետևանքով 400 մարդ է մահացել

00:54 • 15.04.15

Լիբիայից Իտալիա ուղևորվող լեփ-լեցուն նավի վթարման հետևանքով 400 ներգաղթյալ է զոհվել: Նավի փրկված ուղևորների խոսքով` մահացածների թվում շատ երեխաներ կան:

Ինչպես հաղորդում է  BBC-ն` Save the Children բարեգործական կազմակերպության տվյալներով` վերջին մի քանի օրերին ծովը հատած 7000 ներգաղթյալից 400-ից ավելին անչափահաս են եղել:

Երեքշաբթի ավելի վաղ մարդկանց անօրինական ճանապարհով տեղափոխողները հարձակվել են Եվրամիության պարեկային  նավերի վրա, որոնք Միջերկրածովյան ջրերից  փրկում են ներգաղթյալներին: