ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

12:38 • 15.04.15

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 15-ին աշխատանքային մեկօրյա

այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 

Աշխատանքային այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կմասնակցի «Եվրասիական
տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին և  ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին:
 

Այցի շրջանակում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: