Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը կրակ է բացել Վրաստանի ԱԳՆ շենքի մոտ

13:00 • 15.04.15

Թբիլիսիում՝ Չիտաձե փողոցում, ձերբակալվել է զինված տղամարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը հրազենով օդ է կրակել:

 

Ինչպես հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն, տղամարդն արդեն ձերբակալվել է: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

 

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը և N47 դպրոցին հարող տարածքում: Այդ վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի բնակարանը: