Օբաման ապրիլի 15-ն Աբրահամ Լինքոլնի հիշատակի օր է հայտարարել

09:53 • 15.04.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 15-ը նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնի հիշատակի օր է հայտարարել, նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Ես՝ Բարաք Օբամաս, լիազորություններիս համապատասխան, որոնք տրված են ինձ ԱՄՆ սահմանադրությամբ և օրենքներով, 2015թ. ապրիլի 15-ը հայտարարում եմ նախագահ Աբրահամ Լինքոլնի հիշատակի օր»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Նախագահը կոչ է արել բոլոր ամերիկացիներին «հարգել Լինքոլնի կյանքը և ժառանգությունը համապատասխան հաղորդումներով, արարողություններով և միջոցառումներով»։

 

«Ես կոչ եմ անում ԱՄՆ նահանգապետերին, կառավարության պաշտոնատար անձանց իջեցնել դրոշները»,- նշել է նախագահը։