Կահիրեի հիվանդանոցում հերքել են Մուբարաքի մահվան մասին հաղորդագրությունները

15:59 • 15.04.15

Կահիրեի «Ալ-Մաադի» զինվորական հոսպիտալում աղբյուրը հերքել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվան մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հաղորդում է ria.ru-ն:

 

Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների, հայտնել էր, որ արաբական պետության նախկին նախագահն իբր մահացել է 87 տարեկանում: Ընդ որում՝ այդ տեղեկատվությանը չի հաջորդել ոչ մի պաշտոնական հաստատում: