Օդաչուն և բորտուղեկցորդուհին իրենց ամուսնությունը նշել են սրտաձև թռիչքով (տեսանյութ)
Նորապսակ զույգը մասնակցել է ռոմանտիկ չվերթի Միջերկրական ծովի վրայով՝ ինքնաթիռի ուղեծրով երկու հսկայական սիրտ պատկերելով:
Airbus A319-ը երկու շրջան է կատարել Մալթայի շուրջ. այս յուրահատուկ թռիչքի միջոցով օդաչուն և բորտուղեկցորդուհին նշել են իրենց ամուսնությունը:
Ինքնաթիռը երջանիկ զույգի ընտանիքին և ընկերներին տարել է տեսարժան վայրերը դիտելու։ Այդ ընթացքում Մալթայի միջազգային օդանավակայանի ժամանման չվացուցակում KM 14JC չվերթի դիմաց գրվել է «նորապսակներ»:
Air Malta-ի խոսնակը հայտնել է Sky News-ին, որ զույգն ամուսնացել է օդանավակայանում նույն օրը:










